Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Զինվորական բժիշկները կմիավորվեն մեկ կառույցում

Զինվորական բժիշկները կմիավորվեն մեկ կառույցում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնակցեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդրանիկ ժողովին: Նորաստեղծ կառույցի նպատակն է արդիականացնել և զարգացնել ռազմական առողջապահությունը: 

 

«Հարգելի պարոնայք, գեներալներ, սպաներ, հարգելի գործընկներ, այսօր հիշարժան և կարևոր օր է բժշկական հասարակության համար: Ստեղծվում է մի նոր, նեղ մասնագիտացում ունեցող կառույց, որը կոչված է զարգացնելու ռազմական բժշկությունը»,- նշեց Արմեն Մուրադյանը:

 

Նրա գնահատմամբ` նախաձեռնող խմբի երկարատև աշխատանքի շնորհիվ ստեղծվել է մի նոր բժշկական-հասարակական կառույց, որի գործունեության ոլորտներն ու նպատակները խիստ կարևոր և արդիական են հայկական առողջապահական համակարգի, հատկապես ռազմական բժշկության համար: 

 

Արցախյան հերոսամարտի հաղթական ավարտից հետո անցել է մոտ 20 տարի,  նախարարի խոսքով` հրադադարից հետո էլ երկրի պաշտպանունակության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները եղել են և կլինեն Հայաստանի Հանրապետության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում:

 

«Ռազմական բժշկությունը մեծ վերելք է ապրել և այսօր այն կայացած ծառայություն է մեր երկրում»,- ընդգծեց առողջապահության նախարարը:

 

Նրա գնահատմամբ`  անցած պատերազմը մեկ անգամ ևս վերհանեց այն կարևոր մարտական, բարոյական և մարդասիրական խնդիրները, որոնք դրված են երկրի առողջապահական համակարգի և հատկապես ռազմական բժշկության առջև: 

 

Արմեն Մուրադյանը նշեց, որ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեությունը կխթանի նաև ռազմական բժշկության գիտական կողմի զարգացումը և հնարավորություն կընձեռի ոլորտի ներկայացուցիչներին գիտության մեջ ժամանակին համընթաց քայլելու:

 

Նա հավաստիացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում երկրի պաշտպանունակությանն ուղղված միջոցառումների կատարումը, հատկապես` համագործակցությանը ՀՀ պաշտպանության նախարարության ու ռազմաբժշկական վարչության հետ:

 

Ելույթի ավարտին նախարարն արդյունավետ աշխատանք մաղթելով կառույցին` վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կաջակցի հասարակական կազմակերպությանն ամեն նոր ու առաջավոր ձեռնարկների իրականացմանը: 

 

Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, զինվորականներ, հասարակական գործիչներ:

 

Նորաստեղծ հասարակական կազմակերպությունը ղեկավարելու է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը:

 

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական ոչ առևտրային կազմակերպությունը,  մասնակիցների կարծիքով, կնպաստի հասարակության մեջ ռազմական բժիշկների դերի արժևորմանը, նոր մոտեցումների քննարկմանը, ինչպես նաև փորձի փոխանակմանը:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ